Ներքին 4 տարի առաջ - 00:11 03-10-2022

Դեռ կա ժամանակ կանխելու նոր զանգվածային ցեղասպանությունները և լիարժեք հայաթափումը. թուրքագետ

Դեռ կա ժամանակ կանխելու նոր զանգվածային ցեղասպանությունները և լիարժեք հայաթափումը:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը:

«Հավանաբար տեսել եք հայերի հանդեպ թուրքերի իրականացրած հերթական ցեղասպանության նոր դրվագները. չեմ տարածում, որ չտեսնեք, թե մեզ` հայերին ոնց են ուղիղ եթերում գլխատում «21-րդ դարի միջազգային ստանդարտներին համապատասխան»:

Սրան զուգահեռ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը հենց հիմա այդ ցեղասպանությունն իրականացրածների հետ բանակցության սեղանին, որով Ադրբեջանի նոր ցեղասպանությանն են հանձնելու Արցախի հայերին, իսկ ՀՀ-ն զրկելու են պաշտպանվելու հնարավորությունից:

Դեռ կա ժամանակ կանխելու նոր զանգվածային ցեղասպանությունները և լիարժեք հայաթափումը: Միակ ձևը կապիտուլյանտների հեռացումն է. իրենք մեզ չեն պաշտպանելու թուրքից, իրենք թուրքի հետ պայմանավորվելու են ու ձեռքի հետ էլ «կոչ անեն միջազգային հանրությանը»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում