Ներքին 4 տարի առաջ - 20:11 01-10-2022

Վերաբացված Արցախի թեմը մեռոնի կնիքը դարձավ մեր ազատագրական պայքար համար․ Արցախի թեմի առաջնորդ

Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը շնորհավորանքի խոսք է հղել Արցախի թեմի վերաբացման 33-րդ տարեդարձի կապակցությամբ:

Թեմակալ առաջնորդի խոսքում ասված է.

«Սիրելի հավատավոր զավակներ,

Առ Աստված գոհունակ սրտով և ուրախությամբ շնորհավորում ենք բոլորիս՝ Արցախի թեմի վերաբացման 33-րդ տարվա կապակցությամբ: Խորհրդային տարիների հալածանքներին ամենաերկար դիմացածներից և 1930 թ.-ին փակված թեմի վերաբացումը ծնունդն էր մեր ժողովրդի հոգևոր մղումների և ազգային ինքնության որոնումների: Արցախում սկսված ազատագրական շարժման կարևոր պտուղներից մեկը եղավ 1989թ հոկտեմբերի 1-ին՝ Վարագա Սուրբ Խաչի տոնին Արցախի թեմի վերաբացումը Վազգեն Վեհափառի սրբատառ կոնդակով, որով քանդվեց նաև կեսդարյա հոգևոր շրջափակումը:

Վերաբացված Արցախի թեմը մեռոնի կնիքը դարձավ մեր ազատագրական պայքարի և հոգևոր հիմնասյունը մեր արդար պահանջի:

Հայոց Աղվանից Կաթողիկոսության պատմական ժառանգորդը հանդիսացող թեմը, ի գլուխ ունենալով առաջին առաջնորդ Պարգև արք. Մարտիրոսյանին, ակտիվորեն և եռանդուն կերպով լծվեց Արցախի հոգևոր վերազարթոնքի գործին: «Հունձը առատ էր, իսկ մշակները՝ սակավ…» (Մատթ. 9.37-38), և խորհրդային հասարակարգի գործած հոգևոր ավերից հետո, շնորհիվ թվաքանակով քիչ, բայց նվիրյալ հոգևորականների, Արցախի թեմը կարողացավ կենդանացնել հոգևոր դաշտը և ստեղծել ամուր հիմք մեր ժողովրդի վերաքրիստոնեացման համար:

Հայոց Արցախ աշխարհը քրիստոնեական աշխարհի ամենահին օջախներից է, որտեղ դրոշմված են բազում երանելի սրբերի անուններ: Համաքրիստոնեական բազում սրբերի մասունքները, նահատակների թափած արյունը և դրանց հիմքի վրա կառուցված բազմադարյա մեր վանքերն ու եկեղեցիները այս փոքրիկ երկիրը դարձրել են իսկական Սրբազան Մասունք:

Մեր ժողովրդի հետ համաքայլ անցնելով Արցախի ազատագրման, անկախության և պատերազմների դժվարին ճանապարհով, Արցախի թեմը այսօր էլ շարունակում է անշեղ քայլերով գնալ առաջ՝ Քրիստոսի կենարար խոսքով դաստիարակելով, մխիթարելով և գոտեպնդելով մեր ժողովրդին:

Աղոթում ենք, որ Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի 33 տարիները խորհրդանշող հասակը Արցախի թեմի համար խաչելությունից հետո դառնա հարության և հարատևման խորհրդանիշ և ազդակ, և վստահ ենք, որ 33 տարիներ առաջ թեմի վերաբացմամբ կերտված հաղթանակները կրկին կվերադառնան՝ մեր հավատքի և հայրենիքի հանդեպ նվիրումի շնորհիվ»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով