Ներքին 4 տարի առաջ - 18:41 01-10-2022

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակներում քննարկվել են Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված հարցեր

Սեպտեմբերի 28-30-ը Մեխիկոյում անցկացվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականության և կայուն զարգացման համաշխարհային համաժողովի» շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է «Կոնֆլիկտային տարածքներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի» գործադիր տնօրեն Վալերի Ֆրիլենդի հետ։

Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ում և Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված հարցեր, մասնավորապես՝ հուշարձանների վերականգնման և թանգարանների ճգնաժամային պլանների կազմման հնարավորությունները։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականության և կայուն զարգացման համաշխարհային համաժողովի» շրջանակում Դաշինքը կազմակերպել էր «Պաշտպանելով մեր ժառանգությունը՝ կառուցենք խաղաղություն» խորագրով փաստագրական ցուցադրությունը, որը ներկայացնում էր Դաշինքի աջակցությամբ տարբեր երկրներում իրականացվող ծրագրերը:

Ցուցադրության մեջ ներկայացված լուսանկարային պաստառներն ուղեկցվում էին ընդլայնված իրականության /AR/ փորձով, որը հնարավորություն է տալիս նորագույն տեխնոլոգիաների միջոցով բացահայտել ներկայացված հուշարձանների և թանգարանների վերականգնման պատմությունները: Հայկական պատմամշակութային ժառանգությունը ներկայացված է եղել առանձին ֆոտոպատումով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում