Ներքին 4 տարի առաջ - 12:03 01-10-2022

Շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում․ կան վիրավորներ

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 00։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 33 կմ հատվածում բախվել են Լոռու մարզի բնակիչ՝ 40-ամյա Սերոբ Ջ-ի վարած Lexus մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ՝ 51-ամյա Արթուր Ս-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես տեղեկանում ենք Shamshyan.com կայքից, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Արթուր Ս-ն, նրա ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ՝ 47-ամյա Մարինե Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» ԲԿ։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վթարի պատճառը եղել է այն, որ մինչև նշված վթարը, նշված վայրում դեռևս անհայտ հանգամանքներում ЗИЛ մակնիշի բեռնատարը կողաշրջվել է, և Lexus-ի վարորդը կանգնել է, որպեսզի օգնություն ցուցաբերի, և այդ ժամանակ Opel-ը եկել ու բախվել է Lexus-ին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»