Ներքին 4 տարի առաջ - 21:34 30-09-2022

Արցախի պետական նախարարի նախագահությամբ գումարվել է թվայնացման խորհրդի նիստ

Արցախի Հանրապետության պետական նախարար, թվայնացման խորհրդի նախագահ Արտակ Բեգլարյանը սեպտեմբերի 30-ին հրավիրել է թվայնացման խորհրդի նիստ՝ քննարկելու և նախանշելու ոլորտում հետագա անելիքները:

Ինչպես տեղեկացրին Արցախի պետական նախարարի աշխատակազմից, թվայնացման գործակալության ղեկավար կազմն ըստ ոլորտների ներկայացրել է իրականացված աշխատանքներն ու առաջիկա անելիքները: Պետական նախարարը խորհրդի ուշադրությունն է հրավիրել աշխատանքների արդյունավետության բարձրացմանն արգելակող մի շարք խնդիրների վրա, պահանջված համարել շահագրգիռ կառույցների միջև առավել ինտենսիվ ու համագործակցված աշխատակերպը:

«Թվայնացման գործակալության և թվայնացման խորհրդի ձևավորմամբ անցյալ տարի մեկնարկեց ԱՀ պետական կառավարման համակարգում էլեկտրոնային համակարգերի ներդրման ու օգտագործման ինստիտուցիոնալ գործընթացը, որի գերակա նպատակներից են հանրային ծառայությունների հասանելիության ու մատչելիության մակարդակի բարձրացումը, պետական կառավարման համակարգի արդյունավետության ապահովումը: Թեև որոշակի հաջողություններ ունենք այդ առումով, սակայն առաջընթացի տեմպը դանդաղ է: Հարկ է մեկնարկած աշխատանքներին զուգահեռ բարելավել թվային ենթակառուցվածքների վիճակը, բարձրացնել կիբեռ անվտանգության մակարդակը, կարգավորել իրավական դաշտը և մշակել թվայնացման համապարփակ ռազմավարություն, որպեսզի կարողանանք պլանավորված ու հստակ քայլերով առաջ շարժվել դեպի նախանշված նպատակներ»,- իր խոսքում նշել է Արտակ Բեգլարյանը:

Ըստ աղբյուրի՝ թվայնացման խորհրդի նիստում քննարկվել են մի շարք իրավական, տեխնիկական ու կազմակերպչական բնույթի հարցեր՝ որոշելով սկսել թվայնացման ռազմավարության նախագծի մշակման աշխատանքները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»