Ներքին 4 տարի առաջ - 21:17 30-09-2022

Զոհերի ցուցակը չհրապարակելը չի նշանակում, որ գաղտնի է պահվում. Նիկոլ Փաշինյան

Վերջին էսկալացիայից արդեն ավելի քան 15 օր է անցել, բայց զոհերի անունների ցուցակ հրապարակված չէ: Հանրային հեռուստաընկերության դիտարկմանն ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հաշվի է առնվում 44-օրյա պատերազմի փորձը:

«Եկել ենք եզրակացության, որ ճիշտ է մեր նահատակների անուններն ինստիտուցիոնալ նախատեսված մեխանիզմով հրապարակել: Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում արձանագրվող ցուցակն է, անունները հրապարակվում են այնտեղ: 44-օրյա պատերազմի զոհերի ամբողջական անունները նույնպես հրապարակվել են այնտեղ, և մենք կարծում ենք, որ այդպես պետք է լինի ինստիտուցիոնալ մոտեցումը:

Բայց զոհերի ցուցակը չհրապարակելը չի նշանակում, որ գաղտնի է պահվում դա, որովհետև, բնականաբար, նույնականացված զոհերի ընտանիքները տեղեկացված են: Կան մարմիններ, որոնք պետք է վերջնական նույնականացվեն: Նախկին փորձը հաշվի առնելով` գիտենք, որ, ցավոք, դեպքեր են եղել, երբ սխալ անուններ են հրապարակվել: Նույնիսկ եղել է դեպք, երբ հարազատները ճանաչել են վիզուալ, բայց հետո ԴՆԹ նույնականացմամբ այլ բան է պարզվել: Նման թյուրիմացություններից խուսափելու համար կա գործող օրենքով սահմանված ինստիտուցիոնալ մեխանիզմ, և այն պետք է հրապարակի այն դեպքերը, որոնք դե յուրե հաստատվել են»,- ասել է վարչապետը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»