Ներքին 4 տարի առաջ - 19:18 30-09-2022

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն մարզի խորհրդի կազմով, հաղորդում է մարզպետարանը:

Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների 2022 թվականի 8 ամիսների կատարողականին, համայնքապետարանների աշխատակազմերի համայնքային ծառայության և ՀՈԱԿ-ների տնօրենների թափուր պաշտոնների համալրման նպատակով մրցույթների անցկացմանն, ինչպես նաև Շիրակի մարզի համայնքների կողմից տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքին և 2023 թվականին նախատեսվող ծրագրերի հայտերի մշակմանն ու ներկայացմանը։

«Սուբվենցիոն ծրագրերը կառավարություն-համայնք համագործակցության արդյունավետ ձևաչափ են, որոնց իրականացումն ու արդյունավետությունը խիստ կարևոր է։ Ծրագրերի ընթացքին պետք է հետևեն պատասխանատուները, դրանցում թերությունները բացառելու համար պետք է համայնքապետերի աչալրջությունն ու վերահսկողությունը, աշխատանքների տեմպերից գոհ չեմ և հորդորում եմ լինել առավել զգոն և թույլ չտալ անհարկի ձգձգումները»,- նշել է Շիրակի մարզպետը։

Խորհրդակցության ավարտին քննարկվել են մարզի քաղպաշտպանության պլանին վերաբերող հարցեր, տրվել են հանձնարարականներ՝ քաղաքացիական պաշտպանության համակարգի պատրաստվածության պահանջվող մակարդակի պահմանմանն ուղղված միջոցառումների ուղղությամբ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով