Ներքին 4 տարի առաջ - 18:53 30-09-2022

Ինչու է Առաքելական եկեղեցին զրկվել Հանրայինի բարեհաճությունից․ ՀԸ-ից մեկնաբանում են ՀԺՄ-ի ուսումնասիրությունը

Oragir.news-ը երեկ անդրադարձել էր Հայաստանի ժուռնալիստների միությանը սեպտեմբերին կատարած մոնիթորինգին, ըստ որի՝ պետական բյուջեից՝ հանրային միջոցներով ֆինանսավորվող Հանրային հեռուստաընկերությունը չի լուսաբանում Հայ Առաքելական եկեղեցու նորությունները:

Oragir.news-ը Հանրային հեռուստաընկերության հանրային կապերի բաժնից մեկնաբանություն խնդրեց այն մասին, թե ինչու Հանրայինը չի լուսաբանում Մայր Աթոռի գործունեությունը։ Ի պատասխան մեզ տեղեկացրին, որ Հանրային հեռուստաընկերության տեղեկատվական ծրագրերը ներկայացնում են լայն հանրությանը վերաբերող օրվա իրադարձությունները, որոնց թվում տեղ են գտնում նաև Հայ առաքելական եկեղեցու գործունեությունը և եկեղեցական տոնացույցը:

«Սակայն շեշտում ենք, որ ՀԱԵ գործունեությունը և հոգևոր կյանքն ամբողջ ծավալով լուսաբանելու համար Հանրային մուլտիպլեքսում նույն ծածկույթով գործում է «Շողակաթ» հոգևոր-մշակութային ալիքը: «Շողակաթը» համատեղ ֆինանսավորվում է Եկեղեցու և հանրային միջոցներով ՝ Հանրային հեռարձակողի կազմում, Հանրային ռադիոյի և Հանրային հեռուստաընկերության հետ մեկտեղ: Խիստ զարմանալի և տարակուսելի է, թե ինչու Հայաստանի ժուռնալիստների միությունը թեմայի առնչությամբ չի ճշտել Հանրային հեռուստաընկերության դիրքորոշումը ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր հարցմամբ»:

Նշենք, որ Ժուռնալիստների միության ուսումնասիրությունը հիմնված է եղել բաց աղբյուրներում առկա տեղեկատվության վրա, այս դեպքում Հանրայինի դիրքորոշում ճշտելու անհրաժեշտություն թերևս չկար։ Միաժամանակ, ստացվում է, որ Հանրայինում կարծում են, որ օրինակ՝ 2022 թ․ սեպտեմբերի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հայաստանի Հանրապետության նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Արցախի Հանրապետության նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպումը լայն հանրությանը չի հետաքրքրում այն դեպքում, երբ Հայաստանի անկախությունից ի վեր նման հանդիպում երբևէ տեղի չի ունեցել, և այդ հանդիպումը շատերը համարում էին պատմական իրադարձություն։

Ըստ Հանրայինի ղեկավարների՝ հանրությանը չպետք է հետաքրքրի նաև, օրինակ, Առաքելական եկեղեցու կողմից իրականացված մյուս միջացառումներն ու նախաձեռնությունները, ինչպես օրինակ, 2022թ․ սեպտեմբերի 21-ին Սբ․ Գայանե վանքում տեղի է ունեցած Հանրապետական մաղթանք, որի ընթացքում Հայոց Կաթողիկոսը հանդես է եկել կարևոր ուղերձով:

Հիշեցնենք նաև, որ ուսումնասիրության սկզբում փաստվում էր, որ 2018թ. թավշյա իշխանափոխության ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Հանրային հեռուստաընկերությունը սպասարկում է օրվա իշխանությունների շահերը և չի արտահայտում հանրության կարծիքը՝ ըստ այդմ բարձրաձայնելով, որ ՀՀ քաղաքացիների հարկերի միջոցով աշխատող հեռուստաընկերությունը պարտավոր է անկողմնակալ ներկայացնել Հայաստանում տիրող իրավիճակը և հանրությանը պատշաճ կերպով իրազեկել տեղի ունեցող բոլոր իրադարձությունների մասին: Այս իմաստով առավել կարևոր է հանրային կարևոր նշանակություն ունեցող ինստիտուտների լուսաբանման ընթացքը:

Նշենք, որ առաքելական եկեղեցին միակը չէր, որ զրկվել է հանրայինի բարեհաճությունից։ Հանրայինը գրեթե չէր լուսաբանում նաև Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի գործունեությունը հատկապես Արցախյան վերջին պատերազմից հետո, երբ վերջինս ակտիվորեն քննադատում էր ադրբեջանական ներխուժումներն ու մեր իշխանությունների ոչ համարժեք արձագանքն ադրբեջանական կողմի գործողություններին, գերիների խնդրին, սահմանային հատվածների բնակիչների խնդիրներին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում