Արտաքին 4 տարի առաջ - 18:39 30-09-2022

Շվեդիան վերացրել է Թուրքիայի նկատմամբ սահմանված զենքի էմբարգոն

Շվեդիայի սպառազինությունների արտահանման վերահսկողության պետական ​​գործակալությունը հայտնել է, որ վերացրել է Թուրքիայի նկատմամբ սահմանված զենքի արտահանման էմբարգոն։ Ինչպես տեղեկացնում է թուրքական պետական «TRT Haber» հեռուստաընկերության լրատվական ծառայությունը, գործակալության հայտարարության մեջ նշվել է, որ Թուրքիա զենքի արտահանումը կրկին թույլատրելու մասին որոշումն ընդունվել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության դիմումի շրջանակներում։ Հայտարարության համաձայն այս որոշումն ուժի մեջ է էլեկտրոնիկայի, տեխնոլոգիաների, ինչպես նաև ռազմական սպառազինության և տեխնիկայի ոլորտների արտադրանքի համար։

Գործակալության նախագահ Կառլ Էվերթսոնը այս տարվա մայիսի 29-ին «Expressen» պարբերականին հայտնել էր, որ իրենք զենքի արտահանումը իրականացնում են Շվեդիայի պաշտպանության հանձնաժողովի պահանջով։

«Թուրքիան այս պահին մեր զենքի կարիքը չունի: Նրանք մեզնից զենք չեն գնում: Մենք գնահատում ենք պաշտպանության հանձնաժողովի դիմումները՝ ըստ տվյալ իրավիճակի: Այսօրվա պայմաններում մենք Թուրքիային կարող ենք զենք վաճառել»,- ասել է Էվերթսոնը։

Պատասխանելով հարցին, թե ինչպես են շվեդական արտադրության AT-4 հակատանկային զենքերը հայտնվել Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն համարվող Քուրդիստանի բանվորական կուսակցության զինյալների ձեռքում, Էվերթսոնը մասնավորապես ասել է. «Մենք այդ զենքերը չենք արտահանում կազմակերպություններին: Դա կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ մենք ուշադրություն չենք դարձնում այն ​​պահանջին, որ այդ զենքերը արտադրվում են ԱՄՆ-ի լիցենզիայի ներքո, և որ դրանք չի թույլատրվում ուղարկել երրորդ երկրներ»:

Շվեդիայի սպառազինությունների արտահանման վերահսկողության պետական ​​գործակալությունը Թուրքիային զենքի վաճառքը արգելել էր դեռևս 2019 թվականի հոկտեմբերի 15-ին։ Շվեդիայի պետական ռադիոյի տեղեկություններով այդ ժամանակվանից սկսած Թուրքիային զենք վաճառելու վերաբերյալ Շվեդիայում գործող 3 մասնավոր զենք արտադրող ընկերությունների դիմումը չի ընդունվել։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սկզբնական շրջանում դեմ էր Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ Սակայն ավելի ուշ Անկարան համաձայնել էր աջակցել այս երկրների անդամակցության գործընթացին՝ առաջ քաշելով մի շարք նախապայմաններ, որոնց թվում էր նաև սեփական արտադրության զենքի մատակարարման էմբարգոների վերացումը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան