Ներքին 4 տարի առաջ - 18:17 30-09-2022

Մոսկվայում կայացել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի նիստը

Սեպտեմբերի 30-ին Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում կայացել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 39-րդ նիստը, որին մասնակցել է ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը:

Նիստի ընթացքում ստորագրվել են ընդհանուր առմամբ 19-ը որոշումներ, որոնք վերաբերում են մաքսային գործի տարբեր բնագավառներին, այդ թվում՝ Միավորված կոլեգիայի 38-րդ նիստի ընթացքում ստորագրված որոշումների իրականացման ընթացքին, ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիային կից աշխատանքային խմբերին, ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան ապրանքների դասակարգմանը, ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով նախատեսված լիազորված տնտեսական օպերատորների կողմից հատուկ պարզեցման կիրառման պրակտիկային, ԵԱՏՄ անդամ պետությունների տարածք ներմուծված և ազատ շրջանառության մեջ դրված տրանսպորտային միջոցների էլեկտրոնային տեղեկատվության տրամադրմանն ու մի շարք այլ հարցերին:

Նիստի քննարկումների արդյունքում ստեղծվել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիային կից ոչ ինտրուզիվ զննման սարքավորումների հարցերով զբաղվող աշխատանքային խումբ։ Այն կզբաղվի նորմատիվ կարգավորման միասնական մոտեցումների մշակմամբ, միասնական տվյալների բազայի և համապատասխան գրադարանների ստեղծմամբ, որոնց օգտագործումը թույլ կտա օպտիմալացնել և արագացնել մաքսային հսկողությունը:

Որոշում է կայացվել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հաջորդ 40-րդ նիստն անցկացնել 2022 թվականի 4-րդ եռամսյակում Ղազախստանի Հանրապետությունում:

Միավորված կոլեգիայի նիստի նախօրեին պատվիրակությունը ծանոթացել է Մոսկվայի տարածաշրջանային մաքսատան էլեկտրոնային հայտարարագրման կենտրոնի աշխատանքին, որտեղ մշակվում է ՌԴ հայտարարագրերի մինչև 20%-ը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»