Ներքին 4 տարի առաջ - 13:50 30-09-2022

Կրկին փորձիր․ Երևանի փողոցների գծանշման երկրորդ փուլ կլինի

Երևանի մի շարք փողոցներում՝ ինչպես օրինակ Կոմիտասում, Քանաքեռում, ճանապարհների գծամշումները գրեթե չեն նշմարվում, թեև այս տարի փողոցների գծանշման աշխատանքները պաշտոնապես մեկնարկեցին բավական ուշ՝ ապրիլի 1-ից։ Ավելին, դեռ հուլիսի կեսերին, Երևանի ոչ բոլոր փողոցներն էին, որ գծանշված էին։

Երևանի քաղաքի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանն Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ գծանշումների առաջին փուլում տեխնիկական խնդիր է եղել։

«Հիմա որոշում է կայացվել, որ բոլոր այն տեղերում, որտեղ այդ տեխնիկակկան խնդիրների պատճառով գծանշումները խոտանվել է՝ երկրորդ փուլով կրկին գծանշել»։

Նա նշեց, որ խնդիրների մասը կապված է ներկի որակի հետ, մի մասը՝ ասֆալտի որակի։

«Երկրորդ փուլով ամբողջն ուղղվելու է, ասինքը վերագծանվելու են։ Եթե չեմ սխալվում՝ հոկտեմբերին՝ քանի դեռ անձրևային եղանակները չեն սկսվել, այդ աշխատանքները կմեկնարկեն»։

Հիեցնենք, որ 2022 թ․ ապրիլի 1-ից Երևանում գծանշումներ իրականացնելու գործառույթն անցել է համայնքին: Քաղաքապետարանը բյուջեից գծանշումների համար հատկացրել է 448 մլն 808 հազ․ դրամ։ Դրանից 360 մլն 600 հազ․ դրամը հորիզոնական գծանշումների համար է։ 56 մլն 400 հազարը՝ միջանցիկ, բաժանարար պատերի հարդարման և ներկման համար։ 31 մլն 807 հազ․ դրամը՝ թերմոպլաստ և սառը պլաստ տեղադրելու համար։ Թեև հայտարարված էր, որ ապրիլի 1-ից պետք է մեկնարկեինք գծանշման աշխատանքները, սակայն մայրաքաղաքում գծանշումները սկսեցին իրականացվել միայն մայիսի վերջին օրերին։ Ընդ որում՝ մենք արձանագրել էինք, որ այդ օրերին գծանշվում են հիմնականում այն հատվածները, որտեղից հնարավոր էր եկամուտ ունենալ, գծանշվում են մեծամասամբ տեսախցիկի տեսանելիության դաշտում գտնվող փողոցները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»