Արտաքին 4 տարի առաջ - 20:46 29-09-2022

Էրդողանը սրում է թշնամական հռետորաբանությունը

Բրիտանական «Financial Times» պարբերականը հոդված է հրապարակել թուրք-հունական հարաբերությունների վերաբերյալ, որոնք վերջին շրջանում բավականին լարված են։ Հրապարակման մեջ արձանագրվել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջին շրջանում սրում է իր թշնամական հռետորաբանությունը։

Հոդվածն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները բախվում են պատմական հարցերի շուրջ և Էրդողանն այս համատեքստում սրում է իր հռետորաբանությունը։ «Թուրքիայի նախագահը, ով գալիք տարվա բարդ ընտրություններից առաջ սիրաշահում է ազգայնամոլ ընտրողներին, այս ամսվա սկզբին նախազգուշացրել է Հունաստանին, որ իրենք կարող են «հանկարծակի գալ մեկ գիշերում»,- ասվում է հրապարակման մեջ:

Հաղորդվում Թուրքիայի և Հունաստանի հարաբերությունները, որոնք պատմական թշնամիներ են, հասել են իրենց վատագույն մակարդակին վերջին տասնամյակների ընթացքում, քանի որ Էրդողանը քողարկված սպառնալիքներ է հնչեցրել՝ հարևան երկիր ներխուժելու վերաբերյալ։

«Այս կոշտ հռետորաբանությունը մեծացրել է ուղղակի ռազմական առճակատման սպառնալիքը, որը թեև սահմանափակ է, բայց այնուամենայնիվ առկա է և տագնապ է առաջացրել այն ժամանակ, երբ ՆԱՏՕ-ն Ուկրաինա ռուսական ներխուժման հետևանքով փորձում է միասնական ճակատ ձևավորել»,- նշվում է հրապարակման մեջ։

Պարբերականը նաև հիշեցրել է, որ Հունաստանի վարչապետ Միցոտակիսը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում իր ելույթում մեղադրել է Թուրքիային՝ Էգեյան ծովի վերաբերյալ մի շարք կեղծ պնդումներ անելու համար և ընդգծել, որ Անկարան Աթենքի դեմ ունի շատ ավելի ագրեսիվ ռևիզիոնիստական ​​օրակարգ։ «Ամենից շատ անհանգստացնողը սպառնալիքների աճող ինտենսիվությունն է»,- հավելել է Միցոտակիսը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում