Ներքին 4 տարի առաջ - 18:14 29-09-2022

ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին ներկայացվեցին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Կութ բնակավայրի կրած վնասները

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Կութ բնակավայրի կրած վնասները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սանոսյանը դիվանագետներին ցույց է տվել Կութի համայնքապետարանի շենքը, դպրոցն ու բուժկետը, որը հրթիռակոծության է ենթարկվել Ադրբեջանի կողմից:

«Այս ամենից ակնհայտ է դառնում, որ նրանք փորձել են կոնկրետ քաղաքացիական ենթակառուցվածքներ թիրախավորել»,-նշեց Գնել Սանոսյանը:

ՏԿԵ նախարարը ցույց տվեց նաև Կութի արոտավայրերը, որոնց մի մասի օգտվելու իրավունքից բնակիչները զրկված են:

«Այս բլուրը Հայաստանի սուվերեն տարածքն է, բայց ագրեսիայից հետո հիմա այնտեղ ադրբեջանական զորքերն են: Համայնքապետարանը, դպրոցը և ամբողջ գյուղը գտնվում են ուղիղ թիրախի տակ»,-հավելեց նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում