Ներքին 4 տարի առաջ - 12:17 28-09-2022

Բոլորս հասկանում ենք՝ ոչ Իշխան Սաղաթելյանին կընտրեն, ոչ՝ ինձ․ բայց մեզ պետք է մարդ, որ կմիավորի բոլորին․ Քոչարյան

Այսօր ասուլիսին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ անհրաժեշտ է մասնակի իշխանափոխություն։

Ճշտող հարցին ի պատասխան՝ նա պարզաբանեց․ «Այս խորհրդարանում պատգամավորների մատերը կտրես, ինձ համար չեն քվեարկի։ Հետևաբար, իշխանափոխությունը կարող է լինել նոր ընտրությունների ճանապարհով կամ խորհրդարանով։ Եթե խոսքը խորհրդարանով նոր վարչապետի ընտրության մասին է, ապա դա պիտի լինի թեկնածու, որ ընկալելի է և իրենց համար, և մեզ համար։ Մյուս մոդելը հանրային այնպիսի ճնշումն է, որ պարտադրում է մեծամասնությանը ընտրել հանրության կողմից ցանկալի թեկնածու․ այն ինչ եղավ 18 թվականին։ Այսօր այդ հնարավորությունն ընդդիմությունը չունի։ Եվ եթե այսօր խոսում ենք ավելի թեթև փոփոխության մասին, ապա սա է․ բոլորս հասկանում ենք ոչ Իշխան Սաղաթելյանին կընտրեն, ոչ՝ ինձ։ Մենք բոլորս հասկանում ենք, որ պետք է մի մարդ գա, որ կմիավորի բոլորին։ Եվ սա, այո, քննարկման հարց է»։

Ունե՞նք ժամանակ՝ բանակն այնքան հզորացնելու, որ դառնանք գործոն, և Իրանի միջոցով սառեցնենք ժամանակը՝ մինչև ոտքի կանգնենք․ այս հարցին ի պատասխան՝ Քոչարյանն ասաց․ «Սա այն քայլն է, որ մենք անպայման պետք է անենք։ Դու չես ունենալու խաղաղություն, եթե չունենաս մարտունակ բանակ։ Ես իրանցիների հետ չեմ բանակցել, բայց գիտեմ, որ նման բանակցություններ եղել են, բոլոր մակարդակներում եղել են շատ լուրջ հայտարարություններ»,- նշեց նա՝ հավելելով, որ սա Իրանի կողմից ուղիղ հրավեր է համագործակցության, օգնության։

Քոչարյանի խոսքով՝ մենք նվազագույնը հիմա պիտի սկսենք աշխատել այդ ուղղությամբ, քանի որ օր առ օր ավելի ու ավելի ուշ է լինում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»