Ներքին 4 տարի առաջ - 09:58 28-09-2022

Հերթը հասել է վարչության պետերին․ դատախազությունում բուռն կադրային փոփոխություններ են

Ավելի վաղ հայտնել էինք, որ Աննա Վարդապետյանի՝ Գլխավոր դատախազի պաշտոնը ստանձնելուց հետո կադրային մեծ փոփոխություններ են սպասվում։ Փոփոխությունները, իհարկե, իրենց սպասեցնել չտվեցին։

Արդեն իսկ պաշտոններից ազատվել են դատախազի երեք տեղակալները՝ Հայկ Ասլանյանը, Վահե Հարությունյանն ու Արմեն Աֆանդյանը։
Վարդապետյանը ազատվեց նաեւ Երեւան քաղաքի դատախազից՝ Սեւակ Հովհաննիսյանից, նրան տեղափոխեց զինդատախազի տեղակալի պաշտոնին, որտեղից արդեն ազատվելու դիմում ներկայացրել Հովհաննիսյանը։ Ինչեւէ, կադրային փոփոխությունները լայն թափով շարունակվում են։ Հայեցողական պաշտոններ զբաղեցողները եւս ազատվում են պաշտոնից, ինչը պետական համակարգում ընդունված պրակտիկա է, խորհրդական Գոռ Աբրահամյանը հեռացավ Արթուր Դավթյանի հետ, նրան փոխարինեց փոխվարչապետի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը, ում հետ Վարդապետյանը աշխատել է Արդարադատության նախարարությունում։

Մեզ հայտնի դարձավ, որ առաջիկայում նոր փոփոխություններ են լինելու, հերթը հասել է վարչության պետերին, տարածքային բաժիններին։ Նախ նորանշանակ դատախազը մի շարք վարչություններ միացնում է, քանի որ համարում է՝ դրանք նախորդի օրոք ուռճացվել են մի քանի ընկեր-բարեկամ-սանիկի պաշտոնով ապահովելու համար։
Օրինակ՝ Վարդապետյանը մտադիր է կրճատել բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունը, հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունը՝ ըստ այդմ ազատվելով վարչության պետերից՝ Արմեն Փանոսյանից եւ Վահագն Մուրադյանից, պաշտոնից կազատվի նաեւ ԱԱԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Արթուր Չախոյանը։

Կադրային փոփոխությունների այսքանով չեն ավարտվելու, շարքը շարունակական է լինելու։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով