Մամուլ 4 տարի առաջ - 09:32 28-09-2022

Պատգամավոր Շիրակ Թորոսյանի կնոջ ընկերությունն «ատկատով» է զբաղված. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Նախկին ՀՀԿ-ական, այժմ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի կինը՝ Սուսաննա Աղաբաբյանը, տուրիստական ընկերություն ունի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Աղաբաբյանին պատկանող «Էդեն տուր» ընկերությունը թեեւ մի շարք ուղղություններով է աշխատում, բայց հիմնականում սոցփաթեթների վրա է կենտրոնացած: Մեզ հետ զրույցում պատգամավոր Թորոսյանը հաստատեց կնոջ բիզնեսին առնչվող լուրն ու փոխանցեց, որ ընկերությունը, այո, նաեւ սոցփաթեթների շահառուներին է սպասարկում:
«Լուրեր ունենք, թե Ձեր կնոջ ընկերությունը, շահառուների ու հյուրանոցների հետ ներքին պայմանավորվածությամբ, կոնկրետ «ատկատով» է զբաղված»,- դիմեցինք պատգամավորին: Թորոսյանն իհարկե հերքեց այդ լուրն ու երկար բացատրեց, թե ինչպես է տեղի ունենում շահառու-տուրիստական ընկերություն համագործակցությունը, բայց դե բոլորիս շրջապատում էլ մանկավարժներ կամ այլ շահառուներ կան, ու բոլորս էլ լավ գիտենք, թե ինչպես են մարդիկ կանխիկացնում սոցփաթեթների իրենց գումարները, ում ինչքան «փայ» տալով»:
Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ