Ներքին 4 տարի առաջ - 14:25 27-09-2022

Գյումրու Յոթ Վերք եկեղեցում 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների հիշատակին պատարագ է մատուցվել

Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցում այսօր պատարագ է մատուցվել` նվիրված 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների հիշատակին։ Պատարագին ներկա են եղել մարզային իշխանությունների ներկայացուցիչները՝ մարզպետ Նազելի Բաղդասարյանի գլխավորությամբ:

Ի հիշատակ հայրենիքի համար կյանքը զոհած հայորդիների՝ հավատացյալներն աղոթք են հղել առ Աստված:
«Ադրբեջանի սանձազերծած պատերազմից անց երկու տարի մենք հիշում ենք, ոգեկոչում ենք մեր սուրբ նահատակներին, որոնք ընկան հանուն հայրենիքի, անմահացան, որպեսզի մենք այսօր շեն պահենք մեր երկիրը։

Ցավոք, այս երկու տարվա ընթացքում մենք ազգովի բավարար դասեր չենք քաղել, որպեսզի բռունցքվենք, միասնական լինենք և դիմակայենք նոր արհավիրքների։

Ադրբեջանը, որն այժմ էլ ոտնձգություն է անում մեր ինքնիշխան տարածքին, արհամարհում է միջազգայնորեն ընդունված բոլոր չափորոշիչները և բաց կերպով, ինչպես երկու տարի առաջ, այդպես էլ այսօր դիմում է բազմաթիվ պատերազմական հանցագործությունների։ Անմեղ տղաների կյանք, ավերված բնակավայրեր և անց երկու տարի շուրջ երեք տասնյակ գերեվարված անձինք, որոնց հրաժարվում են հայրենադարձնել ու նրանց գումարվել են ևս երկու տասնյակ տղաներ, որոնք գերեվարվել են վերջին իրադարձությունների ժամանակ։ Ու բազմաթիվ միջազգային կոչերին, հորդորներին ի հակադրումն ագրեսորը շարունակում է իր վայրագ ծրագիրը,- ասել է Շիրակի մարզպետը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան