Ներքին 4 տարի առաջ - 13:49 27-09-2022

Ռուսաստանը Վրաստանի հետ սահմանին զինկոմիսարիատի մոբիլիզացիոն կետ կբացի

Ռուս-վրացական սահմանին գտնվող Վերին Լարս գյուղում սեպտեմբերի 27-ին, ամենայն հավանականությամբ, արտակարգ դրություն կմտցվի, Սոլովյով LIVE-ի եթերում ասել է Հյուսիսային Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն։ Նրա խոսքով՝ անցուղին արդեն փակ է Հյուսիսային Կովկասի բնակիչների համար, գրում է news.ru-ն։

«Ամենայն հավանականությամբ, ես կորոշեմ մասնակի արտակարգ դրություն մտցնել, այնտեղ տեղակայել ժամանակավոր կացարան, քանի որ կան և՛ կանայք, և՛ երեխաներ, հիմնականում արական սեռի ներկայացուցիչներ են՝ գրեթե բոլոր շրջաններից», - ասել է Մենյայլոն։

Հանրապետության ղեկավարը նշել է, որ երեկվանից Վերին Լարսի անցակետում տեղակայվել է ուժեղացված օպերատիվ խումբ։ Մենյայլոն նշել է, որ սահմանին աշխատում են Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները և շտապօգնության մեքենան։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Վերին Լարս» անցակետում մոտ 3500 ավտոմեքենա է սպասում դեպի Վրաստան անցմանը։ Մենյայլոն նշել է, որ ընդամենը մեկ օրում ավելի քան 10 000 մարդ հատել է Վրաստանի հետ սահմանը։

Աղբյուրը հավելում է, որ «Վերին Լարս» անցակետում շուտով կտեղակայվի զինկոմիսարիատի մոբիլիզացիոն կետը, հաղորդել է տարածաշրջանի ՆԳՆ-ն։ Գերատեսչությունը պարզաբանել է, որ անցակետում տեղի է ունեցել խորհրդակցություն:

Նշենք, որ սեպտեմբերի 21-ին ՌԴ-ում մասնակի մոբիլիզացիայի հայտարարումից հետո կտրուկ աճել է ՌԴ-ից Վրաստանի սահմանը հատողների թիվը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան