Արտաքին 4 տարի առաջ - 19:53 26-09-2022

Թուրքական լիրան արժեզրկման պատմական ռեկորդ է սահմանել

Սեպտեմբերի 26-ի դրությամբ 1 ամերիկյան դոլարի նկատմամբ թուրքական լիրայի փոխարժեքը հասել է 18.46-ի։ Սա նոր բացարձակ հակառեկորդ է թուրքական ազգային արժույթի արժեզրկման պատմության մեջ։ Նախորդ շաբաթվա վերջին արտարժույթի շուկայում գործարքները կատարվել են մինչև 1 դոլար/18․41 լիրա ռեկորդային փոխարժեքով։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Ընդհանուր առմամբ՝ լիրան դոլարի նկատմամբ վերջին 1 տարում արժեզրկվել է 108%-ով:

Հիշեցնենք, որ 1 ամերիկյան դոլար նկատմամբ թուրքական լիրայի փոխարժեքը հատել էր 18-ի սահմանը նաև 2021թ․ վերջին։ Իրավիճակը կարգավորելու նպատակով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր տնտեսական քայլերի փաթեթի մասին:

Տնտեսական քայլերի փաթեթի գործադրմամբ, ինչպես նաև Թուրքիայի Կենտրոնական բանկի պահուստների հաշվին շուկայում միլիարդավոր դոլարների ներարկումների արդյունքում հնարավոր էր եղել միայն մի քանի ամիս փոխարժեքը կայուն պահել 14.7 լիրայի շրջակայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան