Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով
Երևանում և մարզերում սեպտեմբերի 26-ի ցերեկը, սեպտեմբերի 27-30-ը, հոկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, նշելով, որ օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 26-30-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:
Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5մ/վ: Արցախում սեպտեմբերի 26-ին և 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: