Ներքին 4 տարի առաջ - 11:17 26-09-2022

«Ազգային առաջընթաց» կուսակցությունը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին

Հաշվի առնելով այն փաստը, որ որոշ քաղաքական ուժեր դե-ֆակտո արդեն սկսել են գալիք տարում նախատեսվող Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը և նույնիսկ հայտարարել քաղաքապետի իրենց թեկնածուների մասին` «Ազգային առաջընթաց» կուսակցությունը ևս քննարկել է այդ հարցն իր վարչության նիստում և միաձայն որոշում ընդունել մասնակցել 2023 թվականի մայրաքաղաքային ընտրություններին:

Կուսակցության տարածած հայտարարությունում նաեւ ասվում է. «Այս առթիվ կուսակցության վարչության տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Ակնհայտ է, որ Երևանի ավագանու առաջիկա ընտրությունները կրկին վերածվելու են սևերի և սպիտակների միջև «պայքարի», ինչպես դա տեղի է ունեցել 2018թ-ից ի վեր բոլոր ընտրությունների ժամանակ՝ թե ԱԺ-ի և թե Երևանի ավագանու։

Ակնհայտ է, որ գործող կառավարությունը և Երևանի ավագանու կառավարող թիմը ձախողել են իրենց նախընտրական ծրագրերի իրագործումը։ Երևանի խնդիրների մեծ մասը շարունակում է մնալ չլուծված, իսկ դրանց լուծման հեռանկարները գրեթե զրոյական են թե ներկա իշխանությունների օրոք, թե նախկինների վերադարձի դեպքում։

Ակնհայտ է նաև, որ հասարակության ճնշող մեծամասնությունը ցանկանում է տեսնել այլընտրանք կամ այլընտրանքներ քաղաքական դաշտում։

«Ազգային առաջընթաց» կուսակցությունը իր ստեղծման օրվանից փորձել է լինել այդպիսի այլընտրանք, այդ իսկ պատճառով մասնակցել է 2018 թվականի ԱԺ ընտրություններին և նաև որոշել է մասնակցել Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին։

Այս տարիների ընթացքում մենք ընդլայնել ենք մեր մասնագիտական ներուժը և որակապես վերամշակել մեր ծրագրերը. վստահ ենք, որ կարող ենք մեր ներդրումը ունենալ Երևանի հիմնախնդիրների լուծման գործում։
Կարծում ենք, որ երևանցիները Ավագանիում պետք է ունենան նոր ներկայացուցիչներ, ովքեր ոչ միայն հասկանում են առկա խնդիրների էությունը և ունակ ենք դրանք լուծել, այլև, ինչը ոչ պակաս կարևոր է, ունեն ազատություն և ինքնուրույնություն այդ քայլերը իրագործելու համար»:
Կուսակցությունը նաև հայտնում է, ու Երևանի ավագանու ընտրություններում իրենց ցուցակը կգլխավորի վարչության անդամ Հայկ Գրիգորյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով