Ներքին 4 տարի առաջ - 23:41 25-09-2022

ՏԻՄ ընտրությունների համար Սիսիան գնացած ուսանողների ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան վիրավորներ. shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 154․6 կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ 21-ամյա Վանուշ Զ․-ի վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենան և 44-ամյա Գագիկ Մ.-ի վարած Mercedes Sprinter միկրոավտոբուսը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով կան վիրավորներ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են՝ Opel-ի վարորդը, վերջինիս ուղևոր՝ Սյունիքի մարզի բնակիչ 23-ամյա Գարիկ Հ-ն, միկրոավտոբուսի ուղևորներ՝ Սյունիքի մարզի բանկիչներ՝ 21-ամյա Յուրի Ա․-ն, 21-ամյա Անահիտ Գ․-ն, 19-ամյա Մարի Խ․-ն, 18-ամյա Սոֆի Մ․-ն, 18-ամյա Մերի Ա․-ն, 19-ամյա Դավիթ Հ․-ն, 41-ամյա Մարինե Թ․-ն և 18-ամյա Մանե Ա․-ն։

Yerevan.Today-ի տեղեկություններով վթարի ենթարկված մեքենաներում մայաքաղաքից ՏԻՄ ընտրությունների համար Սիսիան գնացած ուսանողներն են եղել։ Վերջիններս Երևան էին վերադառնում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով