Ներքին 4 տարի առաջ - 17:36 25-09-2022

Ի սեր Աստծո, մնա Նյու-Յորքում ու մի արի Հայաստան, Նիկոլ. Շարմազանով

Ի սեր Աստծո,մնա Նյու-Յորքում ու մի արի Հայաստան,Նիկոլ։Տելեգրամյան իր ալիքում գրել է ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա,մասնավորապես, գրել է.

«Նիկոլն ասում է՝ ՄԱԿ-ի իմ ելույթում ես պարզ հարց տվեցի՝ արդյո՞ք Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններով: Եթե այո, կարող ենք սկսել խաղաղության պայմանագրի կնքումը։ Ցավոք, դրական արձագանք չկա։ Հարցն այն է՝ ինչու։
Ասեմ ՝ինչու՞։
Ինչ ուզել ՝ասել է քեզ,իսկ դու ՝չես պատասխանել։
Իր բոլոր պահանջներն ու կապրիզները խելոք իրականացրել ես։
Խոնարհաբար զորքերը հետ ես քաշել Սյունիք։
Առանց ընդդիմանալու Հայաստանի 41 քառ.կմ տարածք զիջել ես։
Խախտելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ Լաչինից դուրս ես եկել։
Հայաստանից Արցախ զորակոչը դադարեցրել ես։
Դա դու ես արել ,Նիկոլ։
Հիմա ինչու՞ ես զարմանում։
Ինչպես ասում են՝ ձեռք ես տվել,պիտի խաղաս մինչեւ վերջ։
Ես քեզ բերողի ու խաղացնողների հերն եմ անիծել։
Հիմա էլ որոշե՞լ եք իբր թե կռվով տակ հողերը։
Դեժավյու է լրիվ…
Ասում ես՝ զենքի խնդիր ունենք,բա որ ունեք՝ ինչպե՞ս ես դիմակայելու։
Մի արի Հայաստան դու,ի՞նչ կլինի։
Քո գալով նոր պատերազմ ու աղետ ես բերելու։
Գնա, ի սեր Աստծո»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»