Ներքին 4 տարի առաջ - 21:19 24-09-2022

ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատարը հանդիպել է Սյունիքի մարզպետին

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիայի գլխավորությամբ, հանդիպել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին։

Մարզպետը ՄԱԿ-ի թիմին է ներկայացրել զարգացման փոփոխված առաջնահերթությունները, քննարկել ստեղծված իրավիճակում մարզի անվտանգությանը, խոցելի խմբերի պաշտպանվածությանն ու տարբեր ինստիտուտների անխափան գործունեությանը վերաբերող հարցեր։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կրթական գործընթացի կազմակերպման, ներքին տեղահանվածների, առողջապահական համակարգի, առաջնային բուժօգնության, պարենային անվտանգության և այլ խնդիրներ։

Կողմերը պայմանավորվել են շարունակել այն ծրագրերի իրականացումը, որոնց վերաբերյալ նախորդ հանդիպումների ընթացքում համաձայնություններ են ձեռք բերվել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում