Ներքին 4 տարի առաջ - 18:05 23-09-2022

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի անդամներին

Սեպտեմբերի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Բելգիայի Թագավորության խորհրդարանի Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար պարոն Մարկ Դեմեսմեկերի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի ղեկավար Արմեն Ռուստամյանի, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

«Ողջունելով խորհրդարանական պատվիրակությանը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր երախտագիտությունը հայտնեց Բելգիայի թագավորությանը Հայոց Ցեղասպանության ճանաչման, դատապարտման, ինչպես նաև այս դժվարին օրերին Հայաստանին ու հայ ժողովրդին ցուցաբերած զորակցության համար։

Անդրադառնալով 44-օրյա պատերազմին և սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողություններին՝ Նորին Սրբությունը նշեց, որ այդ ամենի արդյունքում հայ ժողովուրդն ունի տարածքային ու մարդկային կորուստներ, տեղահանված բնակչություն և մինչ օրս Ադրբեջանում պահվող գերիներ։ Վեհափառ Հայրապետը մտահոգությամբ անդրադարձավ նաև Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման փաստերին։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը տեղեկություններ փոխանցեց Մայր Աթոռի՝ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի կողմից սրբավայրերի պահպանության ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ։

Հայոց Հովվապետը կարևորեց միջազգային հանրության և բարեկամ երկրների հստակ դիրքորոշումը, որի արդյունքում հնարավոր կլինի զսպել ադրբեջանական շարունակվող ագրեսիան և ծավալապաշտական քաղաքականությունը։

Իր հերթին պարոն Մարկ Դեմեսմեկերը նկատեց, որ Հայաստանն ու Բելգիան, լինելով քրիստոնյա երկրներ, ունեն նույն արժեհամակարգը, ինչն էլ ավելի է ամրապնդում երկու երկրների բարեկամությունը։ Պարոն Դեմեսմեկերն իր մտահոգություններն արտահայտեց տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ՝ հաստատելով, որ Բելգիան նույնպես միջոցներ է ձեռնարկում խաղաղության և կայունության հաստատման համար։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Քույր Եկեղեցիների փոխգործակցությանը՝ ուղղված խաղաղության հաստատմանը և հումանիտար ծրագրերին»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան