Ներքին 4 տարի առաջ - 16:10 23-09-2022

37-ամյա տղամարդը մտել է արագ սննդի կետ, հայհոյել այնտեղ գտնվող համաքաղաքացուն և դանակահարել․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ՝ Ճամբարակ քաղաքի 32-ամյա բնակչի սպանության դեպքը բացահայտելու ուղղությամբ:

Տղամարդու՝ ծակած-կտրած վերքերով դին «Ճամբարակ ԱԿ» ՓԲ ընկերություն տեղափոխվելու վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022թ. սեպտեմբերի 20-ին՝ ժամը 19։00-ին:

Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:Իրականացված անհրաժեշտ վարութային և քննչական գործողությունների, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է սպանության շարժառիթը, դեպքի վայրը և առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով տուժողի համաքաղաքացին է՝ 37 տարեկան:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջինս, 2022թ. սեպտեմբերի 20-ին՝ ժամը 18։30-ի սահմաններում, նկատելով, որ 32-ամյա տղամարդը Ճամբարակ քաղաքի Գետափնյա փողոցում գտնվող արագ սննդի կետում է, մուտք է գործել այնտեղ, հայհոյել նրան, որից հետո, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, անձնական հարցերի շուրջ նախկինում ունեցած խնդիրների պատճառով, վրեժի շարժառիթով, իր մոտ գտնված դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան