Ներքին 4 տարի առաջ - 16:32 22-09-2022

Պետք է դադարեցվի ամերիկյան որևէ օգնություն Ադրբեջանին. ԱՄՆ կոնգրեսականը՝ Դավիթ Բաբայանին

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի գլխավորած պատվիրակությունը Հայ Դատի Ազգային խորհրդի անդամ Աիդա Դիմեջյանի, կառավարության հետ կապերի տնօրեն Թերեզա Երիմյանի և Հայ Դատի տեղական կոմիտեի անդամների ուղեկցությամբ հանդիպել է Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ջուդի Չուի հետ։

Այս մասին տեղեկացնում են ԱՀ արտաքին գործերի նախարարությունից՝ մանրամասնելով, որ հանդիպմանը կոչ է արվել դադարեցնել ԱՄՆ ռազմական օգնությունը Ադրբեջանին։

Սեպտեմբերի 19-ին «Կապիտոլիումի ողջույնն Արցախի անկախությանը» վերտառությամբ միջոցառմանը կոնգրեսական Չուն, ով 2019 թվականին այցելել էր Արցախ նշել է, որ մինչև 2020 թվականի պատերազմը, Արցախում հայերը բարգավաճում էին։ Վերոնշյալ այցի և իր դիրքորոշման պատճառով արգելվեց կոնգրեսական Չուի մուտքն Ադրբեջան, ինչը նա համարում է «պատվո նշան»:

«Դա ինձ ստիպում է ավելի ակտիվ հանդես գալ Արցախի և Հայաստանի խաղաղ ժողովրդի օգտին», - նշել է կոնգրեսական Չուն, ով Հայաստանի դեմ վերջին հարձակումները որակել է որպես «հերթական հարձակում ինքնորոշման, ժողովրդավարության և ազատության գաղափարների վրա»։ «Մենք պետք է դիմադրենք դրան։ Պետք է այլևս դադարեցվի ամերիկյան որևէ օգնություն Ադրբեջանին, և բռնությունների շարունակման դեպքում պետք է կիրառվեն պատժամիջոցներ»,- նշել է Չուն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում

Ձեզ գուցե հետաքրքրի