Ներքին 4 տարի առաջ - 21:47 21-09-2022

Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարիչ Սամանթա Փաուերի հետ

Սեպտեմբերի 21-ին ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարիչ Սամանթա Փաուերի հետ:

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված հայ-ամերիկյան հարաբերությունները շարունակական զարգացում են ապրում՝ երկկողմ օրակարգը հարստացնելով նոր բովանդակությամբ:

Նախարար Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի կառավարության նվիրվածությունը ժողովրդավարությանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը և պատրաստակամությունը՝ շարունակելու բարեփոխումների օրակարգը։

Նախարար Միրզոյանն ու Սամանթա Փաուերն անդրադարձել են ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերին, մտքեր փոխանակել համատեղ նոր ծրագրերի իրականացման հեռանկարների շուրջ: Կարևորվել են Հայաստանի կառավարության բարեփոխումների օրակարգի և Հայաստանում ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ուղղությամբ իրականացված համատեղ աշխատանքը և այս ուղղություններով փոխգործակցության առավել ընդլայնումը և զարգացումը:

Հանդիպման ընթացքում ԱԳ նախարարը ներկայացրել է ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին ագրեսիան և դրա հետևանքով ստեղծված իրավիճակը:

Ադրբեջանի առավելապաշտական և ագրեսիվ վարքագծին հակազդելու համատեքստում ընդգծվել է միջազգային հանրության կողմից ադրբեջանական ագրեսիայի հասցեական դատապարտման դերը և ապագայում հավանական ագրեսիաները կանխարգելելու նպատակով գործուն քայլերի իրականացման կարևորությունը: Արարատ Միրզոյանը նաև ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելու է իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»