Ներքին 4 տարի առաջ - 19:53 20-09-2022

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զասը ժամանել է Հայաստան

ՀԱՊԿ առաքելությունը՝ կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ, ժամանել է Հայաստան՝ ուսումնասիրելու իրավիճակը, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, և առաջարկներ պատրաստելու լրացուցիչ համատեղ միջոցառումների համար, ասել է ՀԱՊԿ խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը։ Հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Առաքելությանը վերապահված է ներկա իրավիճակը գնահատելու, ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ մանրամասն զեկույց պատրաստելու և Հայաստանի և Ադրբեջանի սահմանի որոշ հատվածներում լարվածության թուլացման առաջարկներ մշակելու խնդիրները։ Առաքելության ընթացքում նախատեսվում են աշխատանքներ սահմանամերձ շրջաններում առկա իրավիճակի ուսումնասիրման և մոնիտորինգի ուղղությամբ, ինչպես նաև հանդիպումներ Հայաստանի բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարության հետ»,- ասել է Զայնետդինովը։

Առաքելության կազմում ընդգրկված են ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչներ, որոնք կազմակերպության աշխատանքային մարմինների աշխատակիցներ են, մանրամասնել է նա։

ՀԱՊԿ առաքելության խումբը՝ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ նախօրեին ավարտեց իր աշխատանքը Հայաստանում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան