Արտաքին Ներքին 4 տարի առաջ - 19:40 20-09-2022

Ռուսական Առաջին ալիքի հաղորդավարը ներողություն է խնդրել հայ-ադրբեջանական վերջին բախումների մասին իր ասածի համար

Ռուսական Առաջին ալիքի «Время покажет» հաղորդաշարի հաղորդավար Անատոլի Կուզիչովը եթերում ներողություն է խնդրել նախորդ եթերի ժամանակ իր թույլ տված սխալի համար, որի ընթացքում նա հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական վերջին բախումները տեղի են ունեցել ոչ թե ՀՀ ինքնիշխան տարածքում, այլ Լեռնային Ղարաբաղում:

«Ես երեկ հիմարություն ասեցի, սխալվեցի, ու չուղղեցի: Այստեղի մեր փորձագետներից ոմանք հետո ինձ ուղղեցին, սակայն դա այնքան էլ ակցենտավորված տեսք չուներ: Ու քանի որ մեր հաղորդումը հայտնի է նրանով, որ մենք մեր բառերի համար պատասխանատու ենք, եկեք այս անգամ էլ այդպես լինի: Ես երեկ սխալվեցի: Իհարկե, խոսքը գնում էր պետության տարածքում սահմանամերձ շրջանների մասին, այլ ոչ թե չճանաչված Լեռնային Ղարաբաղի, Արցախի մասին: Խոսքը գնում էր հենց կոնկրետ պետության, կոնկրետ Հայաստանի տարածքների մասին: Ներողություն եմ խնդրում այդ հիմար սխալի համար ու ուզում եմ ասել՝ (հայերեն,- խմբ) «շնորհակալություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով