Ներքին 4 տարի առաջ - 11:48 20-09-2022

Զոդի Բանավանի մոտ բախվել են Ford Transit-ն ու Iveco բեռնատարը, ինչի հետևանքով անչափահաս է մահացել

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09։20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Արարատի Զոդ Բանավան թաղամասի հարևանությամբ բախվել են Ford Transit և Iveco մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, որն անչափահաս էր, տեղում մահացել է։

Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները պարզում են՝ արդյո՞ք վթարի հետևանքով հիվանդանոց վիրավոր քաղաքացիներ տեղափոխվել են, քանի որ դեպքի վայրում նման տեղեկություններ էին շրջանառվում, որ կան վիրավորներ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և ենթադրյալ վիրավորի կամ վիրավորների ինքնությունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»