Ներքին 4 տարի առաջ - 10:32 20-09-2022

Շրջում են լուրեր, թե Մարտունիում, Մասիսում, Շաքիում նկատվել են թշնամու դիվերսիոն կամ լրտեսական խմբեր

Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է․

«Երեկվանից մեզանում շրջում են լուրեր, թե հատկապես Մարտունիում, Մասիսում, Շաքիում և քանի այլ բնակավայրերում նկատվել են թշնամու դիվերսիոն կամ լրտեսական խմբեր։
Տարօրինակ զուգադիպությամբ բոլոր դեպքերում այդ խմբերը իբր մտել են խանութ ու մանրամասներ ճշտել բնակչության թվի, բանակի, ռազմավարական օբյեկտների մասին։ Այսպիսի մեկ դեպքի մասին լուրը լույսի արագությամբ անցնում է բերնեբերան ու շնորհիվ Ֆեյսբուքի, մի քանի րոպե անց Սյունիքից հասնում Տավուշ։
Թշնամու դիվերսիոն խմբի ներթափանցում, իհարկե, բացառված չէ, բայց ժողովուրդն ընդհանրապես սիրում է ամեն ինչ չափազանցված ներկայացնել։ Այլ կերպ, չոփը գերան սարքել։
Շաքիում, օրինակ, պարզվել է, որ "թշնամու դիվերսիոն խումբն" իրականում հայ դասալիքներ են։ Բացառված չէ, որ մյուս վայրերում էլ լուրը տարածվել է թրենդից հետ չմնալու համար։ Բա ոնց կլինի, ամեն տեղ թշնամու դիվերսանտներ կան, ինչու մեր համայնքում չլինի, սկզբունքով։
Կրկնում եմ, թշնամու որևէ գործողություն բացառված չէ, բայց դրա դեմ պայքարելու համար պետք է զգոն լինել ու համագործակցել տեղական ուժային կառույցների հետ։
Հանրությունը պետք է իմանա ճշմարտություն, բայց միայն ստուգված լուրերը, առանց բամբասանքի ու առանց խուճապի»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»