Ներքին 4 տարի առաջ - 00:12 20-09-2022

Երևանում հրդեհ է բռնկվել․ BMW-ն դարձել է ոչ շահագործելի․ մասամբ վնասվել է Mercedes-ը․ shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաշինջաղյան փողոցում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորութմամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Արամ Բարսեղյանն ու Վոլոդյա Թադևոսյանը։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Բաշինջաղյան փողոցի «Կարգին շինանյութի» մոտ գտնվող BMW մակնիշի ավտոմեքենայում:

Մինչ հրշեջների ժամանումը, կրակը փորձել են հանգցնել վարորդն ու քաղաքացիները, սակայն այն դարձել է ոչ շահագործելի։

Հրդեհի արդյունքում մասամբ վնասվել է նաև Mercedes մակնիշի ավտոմեքանայի առջևի մի փոքր հատվածը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ BMW-ն պատկանում է Երևանի բնակիչ 30-ամյա Հարություն Հ․-ին, իսկ Mercedes-ը Կոտայքի մարզի բնակիչ 49-ամյա Սամվել Ա.-ին։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում