Արտաքին 4 տարի առաջ - 00:03 19-09-2022

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Նենսի Փելոսիի հայաստանյան այցին

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է հայաստանյան այցի ընթացքում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսի հայտարարություններին.

«Նենսի Փելոսիի հայտարարությունը, որը խեղաթյուրում է իրավիճակը տարածաշրջանում, խորապես ցավալի է։

Անընդունելի են Փելոսիի կողմից Ադրբեջանի հասցեին հնչեցված անհիմն և անարդար մեղադրանքները»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից տարածված հաղորդագրության մեջ՝ մանրամասնելով՝ «Փելոսին հայտնի է որպես հայամետ քաղաքական գործիչ, և նրա պատվիրակության կազմում Կոնգրեսի հայամետ անդամների առկայությունը դրա ուղղակի վկայությունն է։

Քանի որ մոտենում են ԱՄՆ միջանկյալ ընտրությունները, թվում է, թե Փելոսին օգտագործում է այցը ԱՄՆ-ում հայկական լոբբիստական ​​շրջանակների աջակցությունը հավաքելու իր ներքաղաքական օրակարգի համար:

Նման միակողմանի քայլերն ու անհիմն հայտարարությունները ոչ թե ծառայում են տարածաշրջանում փխրուն խաղաղության ամրապնդմանը, այլ ընդհակառակը, լարվածության սրմանը»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով