Ներքին 4 տարի առաջ - 13:15 18-09-2022

Արտաքին քաղաքականությունը չի ներում ծայրահեղություններ. Արտակ Զաքարյան

ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հավասարաչափ հիմար ու քաղաքականապես տգետ են ինչպես կույր ռուսամոլներն, այնպես էլ կույր արևմտամոլները: Դրանք ծայրաստիճան վտանգավոր են, երբ պետական պաշտոն են զբաղեցնում: Պակաս արկածախնդիր և վտանգավոր չեն նրանք, ովքեր առավոտյան թունդ ռուսամետ են, կեսօրին ոչմիբանամետ, իսկ երեկոյան` մարտնչող արևմտամետ:

Արտաքին քաղաքականությունը չի ներում ծայրահեղություններ: Հատկապես մեր երկրի նման աշխարհագրական և պատմա-քաղաքական կենսագրություն ունեցող փոքր երկրների համար:
Մեր արտաքին քաղաքական սխալները միշտ հղի են պատերազմներով, կորուստներով, ցեղասպանություններով, ցնցումներով ու մեկուսացումներով:

Մի բան ևս վերհիշենք. հոգեբանորեն հիվանդները, տեսակով` դավաճանները, կեսաբանորեն` հիմարներն ու հայացքներով` օտարին ծախվածները չպետք է պետական պաշտոն զբաղեցնեն, առավել ևս` պետություն ղեկավարեն»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»