Ներքին 4 տարի առաջ - 10:29 18-09-2022

Սա նոր պատերազմի հիմք է. Գառնիկ Դավթյան

Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը տելեգրամի իր էջում գրում է․ «Ադրբեջանի Կասպիան ռազմական գիտահետազոտական ​​ինստիտուտը քարտեզ է հրապարակել, որտեղ ցույց է տվել վերջին օրերին Ադրբեջակի ԶՈՒ-ի կողմից օկուպացրած նոր տարածքերը և այդ տարածքներից դիտարկելիության աստիճանը:

2-րդ դեղին գիծը ՀՀ-ի սուվերեն տարածքի ներսում, այն հատվածն է, որքան առաջացել են:
Մանուշակագույն գիծը այն ՀՀ-ի խորքում ընկած հեռավորությունն է, որը նոր գրաված դիրքրից դիտարկելիության նոր հնարավորություն է տվել ադրբեջանական ԶՈՒ-ին:

Վերլուծության մեջ գրված է, որ օկուպացրած նոր տարածքների առնվազն 50%-ը ֆիզիկական վերահսկողության գոտի է, այսինքն՝ այդ տարածքներում կանգնած են ադրբեջանական զինվորներ։ Մնացած տարածքները պարզապես տեսողական հսկողության գոտի են…

Իսկ վերջում եզրակացության տեսքով նոր սպառնալիք է ներկայացվում Հայաստանին՝ նշելով, որ եթե հետագայում Երևանից կամ մեկ այլ քաղաքից զենք և զինտեխնիկա տեղափոխվի Սյունիք կամ Սևան, ապա Ադրբեջանը նախազգուշացում կուղարկի Հայաստանի ղեկավարությանը: Եվ եթե որևէ քայլ չձեռնարկվի, ապա այն որպես սպառնալիք կնկալվի՝ կչեզոքացվի»:

Հ.Գ. Սա նոր պատերազմի հիմք է»:


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով