Ներքին 4 տարի առաջ - 18:41 17-09-2022

Մի օր էլ դուք եք հարազատ ունենալու սահմանին, ու արդեն ուշ կլինի․ թանկանում է այն ամենը, ինչ կարող է անհրաժեշտ լինել սահմանին

Արդեն մի քանի օր է՝ երևանյան խանութներում Snickers-ի գինը կտրուկ բարձրացել է։ Եթե նախկինում սովորական չափով Snickers-ը վաճառվում էր 230-250 դրանով, ապա այժմ այն դարձել է 300 դրամ, իսկ Snickers SUPER-ը այժմ վաճառվում է 500 դրամով՝ նախկին 430 դրամի փոխարեն։

Գների այս փոփոխությունը պայմանավորված է շոկոլադե սալիկների պահանջարկի աճով։ Բանն այն է, որ անցած մի քանի օրերին քաղաքացիները՝ հատկապես դպրոցականները, սկսել են մեծ քանակությամբ Snickers գնել ու փոխանցել հավաքագրման կետեր՝ դիրքեր ուղարկելու նպատակով։

Ֆեյսբուքյան օգտատերերի դիտարկմամբ՝ սա միակ թանկացումը չէ, որ պատերազմական օրերին նկատվում է․ թանկանում է այն ամենը, ինչ կարող է անհրաժեշտ լինել սահմանին։

Մասնավորապես Սոնյա Թադևոսյանը գրում է, որ բարձրացել են նաև հեռադիտակների, քնապարկերի, լապտերների գները։

«Հեռադիտակները 17000-25000-ից դարձել է 22000-ից 34000 (Երևանցի է տերը)

Քնապարկերը 8000-ից դարձել ա 15500 (խանութի տերը Հադրութից է (այ քեզ չհասկացող, պատերազմից փախել, էստեղ թանկաբազառությամբ է զբաղված հայ զինվորի նկատմամբ))

Լապտերը 5500-ից դարձել ա 7000 (տերը Գյումրիից է, ցույց անելիս կվազի, զինվորի վրա էլ թանկացմամբ կզբաղվի, ով հենց իրեն է պաշտպանում)...

Շարքը շարունակելի է ՑԱՎՈՔ։

Ախր, ա՛յ անկուշտներ, չեք մարսելու, մեկ ա։ Սարսափելին թուրքը չի, դավաճան հայն ա, ում հենց հայը պաշտպանում է սահմանում, իսկ որի վրա փող է աշխատում դավաճան բիզնեսմենը։ Թուրքը իր երկրում ձրի էլ կբաժանի, մենակ հաղթեն, ուշքի՛ եկեք, ա՛յ անամոթներ, հող ենք կորցնում, մարդ ենք կորցնում, մի օր էլ դուք եք հարազատ ունենալու սահմանին, ու արդեն ուշ կլինի.......»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան