Ներքին 4 տարի առաջ - 14:55 17-09-2022

Արայիկ Հարությունյանը տեսաուղերձով կպատասխանի Արցախի քաղաքացիներին հուզող հարցերին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 19-ին հանդես կգա տեսաուղերձով, որի ընթացքում կանդրադառնա Արցախի քաղաքացիներին հուզող հարցերին:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը:
«Ելնելով ստեղծված իրավիճակից` սեպտեմբերի 19-ին Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես կգա տեսաուղերձով, որը կհեռարձակվի Արցախի հանրային հեռուստատեսությամբ և ԱՀ Նախագահի ֆեյսբուքյան էջով:

ԱՀ Նախագահի աշխատակազմը դիմում է Արցախի Հանրապետության քաղաքացիներին` մտահոգող հարցերը հետևյալ էլեկտրոնային հասցեներին ուղարկելու հորդորով.
1) [email protected]
2) [email protected]

Դրանք կխմբավորվեն ըստ թեմաների, և հրատապ ու առաջնահերթ հարցերին կտրվեն համապարփակ պատասխաններ:
Նամակների ուղարկման վերջնաժամկետը սեպտեմբերի 18-ն է` ժամը 18:00-ն:
Տեսաուղերձի հեռարձակման ժամի վերաբերյալ նախապես կտրվի տեղեկատվություն»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան