Ներքին 4 տարի առաջ - 00:46 16-09-2022

Ադրբեջանը դադարի ժամանակահատվածն օգտագործում է նոր բռնազավթված հատվածներում ամրանալու համար. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչը հայտարարել է, որ Ադրբեջանը հարձակում է ծրագրում նաև Նախիջևանի ուղղությամբ։

Նրա խոսքերով, «վստահելի տեղեկություններ կան, որ Ադրբեջանը ծրագրում է ևս մեկ ռազմական հարձակում՝ ընդլայնելով ագրեսիայի աշխարհագրությունը, այդ թվում՝ Նախիջևանի ուղղությամբ, որպեսզի իրականացնի ՀՀ ինքնիշխան տարածքով արտատարածքային միջանցք ստեղծելու Ադրբեջանի անօրինական հավակնությունները»։

Այս հայտարարությունից, ինչպես նաև՝ առաջնագծում վերջին մեկ օրվա ընթացքում տիրող լռությունից կարելի է նվազագույնը դիտարկման առարկա դարձնել այն հանգամանքը, որ Ադրբեջանը դադարի ժամանակահատվածն օգտագործում է նոր բռնազավթված հատվածներում ամրանալու, հարձակվողական պոտենցիալը լրացնելու և զորքերի վերախմբավորումներ անելու համար։

Ես դեռ չեմ տեսնում, թե այսպիսի հայտարարություն անող երկրի իշխանությունն ինչ է անում ադրբեջանական ագրեսիան կանխելու կամ պատշաճ «դիմավորելու» համար։

Ես միայն հիշեցնեմ, որ շուրջ 10 տարի է, ինչ Ադրբեջանի՝ Նախիջևանի ինքնավար մարզում տեղակայված բանակային կորպուսը վերակազմավորվեց առանձին համազորային բանակի և արդիականացման բազմաթիվ փուլեր անցավ։

Նաև նշեմ, որ Նախիջևանի համազորային բանակը հատուկ պատրաստություն է անցնում թուրքական բանակի հետ համատեղ՝ ուսումնական բազմաթիվ ծրագրերից մինչև համատեղ զորավարժություններ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում