Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 22:04 15-09-2022

Եթե թեկնածուի անուն-ազգանուն նշված չէ, այդ փաստաթուղթը անվստահության գործընթացի հետ ոչ մի կապ չունի․ Ղազարյան

Բաղրամյան պողոտայում շարունակվում է բողոքի ակցիան։

Հանրահավաքից հետո լրագրողների հետ զրույցում ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը որոշ մեկնաբանություններ է տվել իմպիչմենթի գործընթացի ընթացքի մասին։

«Սահմանադրության համաձայն՝ անվստահության գործընթացը ունի մի կարևոր պայման․ դա վարչապետի թեկնածուի առկայությունն է։ Հիմա եթե իրենք ստորագրել են մի փաստաթղթի տակ, որտեղ վարչապետի թեկնածուի անուն-ազգանուն նշված չէ, նշանակում է, որ այդ ստորագրած փաստաթուղթը անվստահության գործընթացի հետ բացարձակապես ոչ մի կապ չունի»,- շեշտեց Ղազարյանը անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների կողմից ստեղծված փաստաթղթին։

Լրագորղի դիտարկմանը, թե այդպիսով ընդդիմադիր պատգամավորները ՔՊ-ին թեկնածու առաջադրելու հնարավորություն են տալիս, Ղազարյանը նշեց, որ որևէ հնարավորություն տալու մասին խոսք չի կարող լինել, որովհետև պատգամավորն ինքն է որոշում անվստահություն հայտնել, թե ոչ։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով