Ներքին 4 տարի առաջ - 20:56 15-09-2022

Արամ Ա կաթողիկոսը բարձր է գնահատում Արցախին, Հայաստանին ու Հայ Դատի գծով Կիպրոսի ցուցաբերած ամուր զորակցությունը

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Կիպրոսի նախագահի ներկայացուցիչ Ֆոտիս Ֆոտիուի և Լիբանանում Կիպրոսի դեսպան Պանայոտիս Կիրիակոսի հետ հանդիպմանն իր գնահատանքն է հայտնել Արցախին, Հայաստանին ու Հայ Դատի գծով Կիպրոսի պետության ցուցաբերած ամուր զորակցության կապակցությամբ: Այս մասին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։

«Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, այս առաւօտ, Անթիլիասի Մայրավանքին մէջ ընդունեց այցելութիւնը Կիպրոսի նախագահին ներկայացուցիչ Ֆոդիս Ֆոդիուին, ընկերակցութեամբ Լիբանանի մօտ Կիպրոսի դեսպան Փանայոթիս Քիրիաքոսին:
Ներկայացուցիչը Վեհափառ Հայրապետին փոխանցեց Կիպրոսի նախագահին եւ կառավարութեան բարեմաղթութիւնները։ Հանդիպումը առիթ հանդիսացաւ անդրադառնալու Կիպրոսի հայ համայնքին, ինչպէս նաեւ Լիբանանի ներկայ ընկերատնտեսական ու քաղաքական կացութեան:

Նորին Ս. Օծութիւնը ողջունելով պետութեան ներկայացուցիչին այցելութիւնը՝ յիշեցուց, որ Կիպրոսի հայ համայնքը միշտ եղած է պետութեան կողքին եւ զօրակից կիպրական հարցի արդար լուծման: Ան միաժամանակ իր գնահատանքը յայտնեց Արցախին, Հայաստանին ու Հայ Դատին գծով Կիպրոսի պետութեան ցուցաբերած ամուր զօրակցութեան»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան