Ներքին 4 տարի առաջ - 00:22 15-09-2022

Այստեղ 40․000 մարդ կա, եկեք և անվստահություն հայտնեք այս ճիվաղին․ Կարին Տոնոյանը դիմեց պատգամավորներին

ԱԺ դիմաց իրավիճակը շարունակվում է լարված մնալ։ Հավաքված քաղաքացիները վրդովված են Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությամբ, որ պատրաստ է ստորագրել ցանկացած փաստաթուղթ, որը կարող է ապահովել Հայաստանի խաղաղությունը։

Ելույթ ունեցավ «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը։ Նա իր ելույթում նշեց․

«Մեզանից յուրաքանչյուրն այս պահին ունի հոգու ճիչ, մրմուռ և մեզ բոլորիս այստեղ բերել է մեկ ցավ՝ հայրենիքի կորստի ցավը։ Քիչ առաջ դուք բոլորդ լսեցիք, որ ընդամենը մի քանի ժամ առաջ ստորագրելու պատրաստվող և իրեն հերոս հռչակող մեր վարչապետի աթոռը զբաղեցնողը արդեն հայտարարեց, որ ինքը ոչ մի թուղթ չի ստորագրելու, որ ընդամենը մենք մանիպուլացնում ենք, որ սխալ ենք հասկացել իրեն։ Արդեն չորս տարի ստում է այս մարդը, արդեն չորս տարի ասում է, որ իրեն սխալ ենք հասկացել։

Այսօր այստեղ պիտի լուծվի մեր հայրենիքի ազատագրման հարցը, օր չունենք, ժամ չունենք, րոպե չունենք»։

Կարին Տոնոյանը հավելեց․

«Ես հիմա դիմում եմ բոլոր պատգամավորներին և ասում․ դուք ասում էիք, երբ որ կլցնեք հրապարակները, մենք անվստահություն կհայտնենք։ Այսօր՝ այս պահին, այստեղ 40․000 մարդ կա։ Հենց հիմա գալիս եք այստեղ և հայտնում եք անվտստահություն»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով