Ներքին 4 տարի առաջ - 00:04 15-09-2022

Քանի մենք չենք «մաքրվել», անհնար է որևէ հաջողություն․ Արսեն Ջուլֆալակյան

ԱԺ նախորդ գումարման «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ինչքան ուզում եք մեղադրեք դաշնակից/գործընկեր/թշնամի պետություններին, քանի մենք չենք «մաքրվել», անհնար է որևէ հաջողություն:

Իսկ այն կլասիկ/տխմար հայտարարությունները, թե պատերազմի ժամանակ համախմբվում են, այլ ոչ ներքին պայքար սկսում, վերաբերում է նորմալ իրավիճակներին, երբ գերագույն հրամանատարդ և մյուս քաղաքական ղեկավարներդ պատրաստ են կենաց մահու կռիվ տալ հաղթանակի համար, պետության համար:

Րոպե առաջ պետք է սրանց հեռացնել միասնաբար՝ ազգովի: Միայն դրանից հետո խնդիրները հնարավոր կլինի լուծել:
Իսկ մինչ այդ ամեն ինչ զիջելու ենք: Չլինի հիմա, կզիջի վաղը:

Հ.Գ. Հուսամ այս օրհասական պահին մեր պետական գործիչները ուժ կգտնեն միավորվելու և առաջնորդելու հանրությանը: Շարքային քաղաքացիներն ինքնուրույն ոչինչ չեն կարող անել: Առաջնորդել է պետք: Քաղաքացիներն առաջնորդ են փնտրում: Իրական առաջնորդ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան