Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 21:37 14-09-2022

Մի Նժդեհ Սյունիք պահեց, մենք այսքանով կարող ենք Հայաստան պահել․ Կարին Տոնոյան

Բազմաթիվ քաղաքացիներ փակել են Բաղրամյան պողոտան և բողոքի ակցիան են անում Ազգային ժողովի դիմաց։ Նրանք վրդովված են վարչապետի այն հայտարարությունից, թե ինքը մտադիր է ստորագրել մի փաստաթուղթ, որը խաղաղություն կերաշխավորի։

Կարին Տոնոյանը լրագրողների հետ զրույցում ասաց․

«Երբևէ ինձ համար դժվար չի եղել խոսել, քան այս պահին՝ այսօր, որովհետև փաստացի այս մարդը հասավ իր նպատակին, և ինչպես միշտ իգրեկներով ու իքսերով հայտարարեց, որ ինքը ստորագրելու է մի փաստաթուղթ, անգամ համարձակություն չունի ասելու, թե ինչ փաստաթուղթ, բայց կարծում եմ՝ բոլորս հասկացանք, որ այդ փաստաթուղթը վերաբերելու է Ադրբեջանի ամբողջականության ճանաչմանը, այսինքն՝ Արցախի հանձնմանը։ Իրեն արդեն հերոսի տեղ է դնում, որ եթե անգամ իրեն դավաճան հայտարարեն և հեռացնեն իշխանությունից, միևնույնն է, ինքը ստորագրելու է այդ փաստաթուղթը, որով մեզ բերելու է խաղաղություն։

Ես դիմում եմ հիմա քիչ թե շատ հայտնի մարդկանց․ Բագրա՛տ Սրբազան, Արմա՛ն Թաթոյան, մյուսնե՛ր, նրանք, ովքեր իրենց մեջ պատասխանատվություն են կրում, խնդրում ենք, դուրս եկեք, կգանք ձեր հետևից, մենք կպահենք մեր երկիրը»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան