Ներքին 4 տարի առաջ - 13:51 13-09-2022

Պապերս մասնակցել են պատերազմին, ընտանիքիս այլ անդամներ՝ նույնպես, Աշոտ Փաշինյանն էլ է մասնակցել ամենաթեժ մարտերին․ Հայկ Սարգսյան

Մեր ընտանիքը միշտ պատրաստ է եղել մասնակցել պատերազմին, իմ երկու պապերը մասնակցել են պատերազմին, իմ հայրը վերջինն է դուրս եկել Արծվաշենից, դա բոլորը գիտեն։ Այս մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասաց իշխող խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։

«Վերջին պատերազմի ժամանակ իմ հարազատ քրոջ ամուսինը մասնակցել է ամենաթեժ մարտերին, մյուս քրոջ որդին նույնպես մասնակացել է մարտական գործողություններին, ես գիտեմ, թե ինչ է նշանակում ունենալ ընտանիքի անդամ սահմանում, ես տեսել եմ ինչպես է արտասվում իմ քույրը, երբ իր ամուսնուն մի շաբաթ չէր կարողանում զանգահարել։ Պարո՛ն վարչապետ, մենք տեսել ենք, որ ամենաթեժ մարտական գործողություններին Դուք ձեր որդուն ուղարկել եք սահման, ինչին շատերը չեն հավատում։ Ես անձամբ գիտեմ, որ Աշոտը մասնակցել է ամենթեժ մարտերին, նրա ընկերը զոհվել է և իր փոխարեն կարող էր լինել Ձեր որդին։ Այս ամենը ասում եմ ընդգծելու համար, որ մեր հայրենակիցների մոտ կռվելու կամքը կա, և մենք պատրաստ ենք պայքարելու ու զոհվելու հանուն հայրենիքի։ Մենք հիմա պատրասվում ենք գնալ խաղաղության օրակարգով՝ միևնույն ժամանակ գիտակցելով, որ չենք կարող ունենալ ազատ ու երջանիկ Հայաստան, քանի դեռ վերջին հայը պատրաստ չէ զոհվել հանուն հայրենիքի»,- ասաց Հայկ Սարգսյանը։
Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշեց․«2020թ-ի պատերազմից հետո ինձ և՛ ուղիղ և՛ հրապարակային հազարավոր հարցեր են հնչել, թե ինչ եմ արել պատերազմը կանգնեղցցնելու համար, բայց որևէ մեկը երբեք չհարցրեց, թե ինչ եմ արել պատերազմը հաղթելու համար։ Ես սպասում էի անընդհատ, որ մեկը այդ հարցը տար, բայց բոլորը հարցնում էին պատերազմը կանգնեցնելու մասին՝ իմանալու դրա գինը»,- ասաց Փաշինյանը

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»