Ներքին 4 տարի առաջ - 23:54 12-09-2022

Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում. մի քանի տոննա պահածոներով ու ջրերով բարձված բեռնատար է այրվել․ shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:20–ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի Երասխի շրջանաձև խաչմերուկից դեպի Տիգրանաշեն տանող ճանապարհահատվածի 3-րդ կմ հատվածում հրդեհ է բռնկվել ռուսական համարանիշներով Scania մակնիշի ավտոմեքենայի կցորդիչում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Արարատի թիվ 24 և Վեդու թիվ 26 հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարական հաշվարկ:

Մինչ հրշեջների ժամանումը, վարորդը քաղաքացիների օգնությամբ կարողացել է բեռնատարից կցորդիչը առանձնացնել, այնուհետև ժամանած հրշեջները մարել են կրակը:

Ավտոմեքենան բարձված է եղել տարբեր տեսակի պահածոներով ու ջրեղենով, սակայն այն ամբողջովին դարձել է ոչ շահագործելի:

Օպերատիվորեն ժամանել է նաև Արարատի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել Scania-ի վարորդին, ապա տեղափոխել «Արարատ» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և բեռնատարում բարձված ապրանքի սեփականատիրոջ ինքնությունը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով