Ներքին 4 տարի առաջ - 22:42 12-09-2022

ՊՆ-ում արդեն 3 ժամ է՝ խորհրդակցություն է ընթանում․ մինչև լուսաբաց հնարավոր է հարձակում լինի

Oragir.news-ի տեղեկություններով՝ արդեն 3 ժամ է՝ Պաշտպանության նախարարության բունկերում խորհրդակցություն է ընթանում։ Այս պահին էլ խորհրդակցությունը դեռ շարունակվում է։

Ըստ ՊՆ օպերատիվ տեղեկությունների՝ հնարավոր է մինչև լուսաբաց տեղի ունենա հարձակում։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ադրբեջանը մեծ քանակության զինտեխնիկա և մարդկային ուժ է կուտակել 3 ուղղություններով` Քարվաճառ, Բերձոր և Նախիջևան։

Մեր տեղեկություններով՝ զորամասերի ողջ անձնակազմը բարձրացել է դիրքեր։ Տեղեկություններ կան այն մասին, որ Ադրբեջանի նպատակը Սիսիանի ճանապարհով Սյունիքը կտրելն է, ինչի վերջնանպատակը Սյունիքի միջանցքն է։

Ըստ էության՝ հարձակում է լինելու 2 կողմից։

Մենք նաև տեղեկություն ենք ստացել այն մասին, որ զինկոմիսարիատներին արդեն հրահանգ է իջեցվել, և վերջիններս վաղվանից սկսելու են ինտենսիվ աշխատանքները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով