Ներքին 4 տարի առաջ - 21:00 12-09-2022

ՀՅԴ ներկայացուցիչները ՌԴ դեսպանի հետ քննարկել են խաղաղապահներին և հայ–ադրբեջանական հարաբերություններին առնչվող հարցեր

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը և ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն այսօր հանդիպել են Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակից:

Կարևորվել է հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը, արցախահայության անվտանգության երաշխավորումը, Արցախի և Հայաստանի միջև անխափան և լիարժեք կապի ապահովումը և այս համատեքստում ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեությունը:

Մտքեր են փոխանակվել հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններին ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի շուրջ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում