Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 19:24 12-09-2022

Ես խորհրդարանական մեծամասնությանը խորհուրդ չէի տա այրել կամուրջները․ Խոսրով Հարությունյան

ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Խոսրով Հարությունյանն Oragir.news-ի հետ զրույցում, անդրադառնալով ընդդիմության՝ խորհրդարան վերադառնալուն, ասաց, որ խորհրդարանական ընդդիմությունը զրկված է ընդհանրապես օրենսդրական որևէ նախաձեռնություն շրջանառելու տարրական հնարավորությունից։

«Այս պարագայում բոյկոտը առավել քան հիմնավոր է դառնում։ Եթե խորհրդարանի մեծամասնությունը փոքրամասնությանը զրկում է նույնիսկ սեփական օրենսդրական նախաձեռնությունները օրակարգ բերելու հնարավորությունից միայն նրա համար, որ ունի սահմանադրական մեծամասնություն, դա արդեն հակասահմանադրական է։ Ընդունեք օրակարգ, քննարկեք և մերժեք»։

Նա ընդգծեց, որ այս իրավիճակում բանավեճը, թե կդիմեն ՍԴ՝ ընդդիմադիրներին մանդատից զրկելու համար, որովհետև նրանք բոյկոտում են նիստերը, ինքնին հակասահմանադրական է․ «Դուք չեք կարող մերժել խորհրդարանում քաղաքական փոքրամասնության քաղաքական նախաձեռնությունները, իրավունք չունեք։ Կարող եք դեմ լինել, բայց մերժել չեք կարող։ Այս իրավիճակում քաղաքական բոյկոտը միանգամայն ընդունելի է, ու սա չի նշանակում, որ ընդդիմությունը մերժում է հետագայում աշխատելու բոլոր հնարավորությունները և այրում է կամուրջները։ Ես այդպես չեմ կարծում, ես խորհուրդ չէի տա այդ կամուրջներն այրել, բայց նաև խորհրդարանական մեծամասնությանը խորհուրդ չէի տա այրել կամուրջները, որովհետև դրա հետևանքով նրանք կհայտնվեն մեկուսացման մեջ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով