Ներքին 4 տարի առաջ - 12:19 12-09-2022

Ալեն Սիմոնյանն անլուրջ է համարում ընդդիմության բոյկոտը և այլընտրանքային նիստ անցկացնելը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը անլուրջ է համարում «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից Ազգային ժողովի նիստը բոյկոտելը և Ազգային ժողովից դուրս քննարկումներ անցկացնելը։Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում Ալեն Սիմոնյանն ասաց, որ ընդդիմության այդ քայլը չի վնասի Ազգային ժողովի աշխատանքներին, որովհետև ԱԺ-ն ունի ամենաբարձր լեգիտիմությունը։

«Իսկ ընդդիմությունը, կարելի է ասել, ամենացածր լեգիտիմություն ունեցող ընդդիմությունն է մեր պատմության մեջ։ Մի հատ էլ թող այլընտրանքային պետություն հիմնեն»,- հավելեց Սիմոնյանը։
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները Ազգային ժողովի նիստին չեն ներկայացել՝ փոխարենը «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով քննարկում են կազմակերպել։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը քննարկման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի իրական եւ առաջնային օրակարգը Հայաստանի եւ Արցախի անվտանգության ապահովումն է, որը պահանջում է ազգային պետական ուղեգծի հաստատում: Նա նշել է, որ իրենք ՀՀ քաղաքացիներից մանդատ են ստացել հենց այս օրակարգը պաշտպանելու համար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում